National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
02.03.2021
Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը խորհրդարանը չի քննարկի
1 / 1

Ազգային ժողովի մարտի 2-ին հրավիրած նիստերի աշխատանքի սկզբում խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ  հերթական նիստերի օրակարգում ընդգրկված Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի  ընտրության հարցի քննարկումը հետաձգվում է:

«Քիչ առաջ ինձ փոխանցեցին Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գրությունն այն մասին, որ երեք թեկնածուներից մեկը՝ Սամվել Գրիգորյանը, ինքնաբացարկ է հայտնել, ինչն անհնար է դարձնում հարցի քննարկումը, որովհետեւ Ազգային ժողովը պետք է երեք թեկնածուներից ընտրություն կատարի»,- ասաց Միրզոյանը:

Թարմացում

Օրենսդիր մարմինը օրվա երրորդ նիստում քննարկեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը: Ինչպես նշեց Արարատ Միրզոյանը, հարցը տեխնիկական խնդիրների պատճառով առավոտյան նիստում չքննարկվեց:

Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի եւ Արսեն Մկրտչյանի թեկնածությունները: Սամվել Գրիգորյանը ինքնաբացարկ է հայտնել:

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը ներկայացրեց Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Գրիգորյանի հիմնավորումը, այն է՝ հետպատերազմյան շրջանում Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի ծանր վիճակը եւ դատարանի հետագա բնականոն աշխատանքի համակարգման անհրաժեշտությունը:

«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ օրվա վերջին նիստում պատգամավորները հանդես կգան հայտարարություններով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am